Նիկոլայ Հովհաննիսյան

Home » Կենսագրություն (Рус./Eng.)

Կենսագրություն (Рус./Eng.)

Advertisements

Բարի գալուստ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի խորհրդական, ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի  Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պաշտոնական բլոգ-կայքը: Այստեղ կարող եք ծանոթանալ անվանի և վաստակավոր գիտնականի հարուստ կենսագրությանը և նրա հեղինակած աշխատություններին:

SONY DSCՆիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 10-ին, Լենինականում: 1953 ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1956 թվականին՝ ասպիրանտուրան: Պատմաբան արևելագետ-արաբագետ և միջազգայնագետ է: Պատմական գիտությունների դոկտոր (1968 թ.), պրոֆեսոր (1971 թ.), Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2006 թ.), Հայաստանի Գիտության վաստակավոր գործիչ: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և արդի հայ արևելագիտության հիմնադիրներից, հիմնասյուներից ու ղեկավարներից մեկն է: 1995-2006 թթ. եղել է Արևելագիտության ինստիտուտի տնօրենը: Այդ ծանր տարիներին և գիտության համար ոչ նպաստավոր ժամանակաշրջանում դոկտոր Հովհաննիսյանին հաջողվեց ոչ միայն պահպանել հայ արևելագետների գենոֆոնդը, այլև համալրել երիտասարդ և խոստումնալից կադրերով: Արևելագիտության ինստիտուտը դարձավ կարևոր գիտական կենտրոններից մեկը՝ իրականացնելով ռազմավարական բնույթի առաքելություն: Նա հայկական արաբագիտական դպրոցի հիմնադիրն ու ճանաչված լիդերն է և ավելի քան քառասուն տարի (1962-2003 թթ.) գլխավորել է իր իսկ հիմնած Արաբական երկրների բաժինը: 2003 թ. ՀՀ ԳԱԱ նախագահի հրամանով պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանի վրա դրվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի տեղակալի պարտականությունները: Նա մեծ դեր է խաղացել Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների, ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների ուսումնասիրությունների բաժինների ստեղծման և կազմակերպման գործում: Մեծ է նրա ներդրումը նաև Կահիրեի համալսարանի Հայկական հետազոտությունների կենտրոնի կազմակերպման բնագավառում:

Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը 2006 թվականից ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական և Մերձավոր ու Միջին Արևելքի միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների բաժնի վարիչն է, իսկ 2007 թվականից մինչև օրս, համատեղությամբ, նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդականն է:

Մեծ և ծանրակշիռ է դոկտոր Ն. Հովհաննիսյանի գիտական վաստակը և ներդրումը համաշխարհային արաբագիտության զարգացման բնագավառում: Տասնամյակներ շարունակ հայ ականավոր գիտնական-արևելագետի և միջազգայնագետի գիտական ուսումնասիրությունների կենտրոնում են եղել արաբական երկրների պատմության, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների, իսլամի, պատմական տարբեր դարաշրջաններում հայ-արաբական, այդ թվում և միջպետական հարաբերությունների արդիական հիմնախնդիրների ուսումնասիրությունը: Նա առաջիններից մեկն էր, որ ձեռնամուխ եղավ արաբական երկրների ազգային ազատագրական շարժումների ուսումնասիրությանը և ընթերցողի սեղանին դրեց այնպիսի արժեքավոր մենագրական ուսումնասիրություններ, ինչպես «Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում» (Երևան, 1963 թ., հայերեն և Բեյրութ, 1974 թ., արաբերեն), «Սիրիական անկախ Հանրապետության ստեղծումը» (Մոսկվա, 1968 թ., ռուսերեն), «Ազգային-ազատագրական շարժումը Իրաքում» (Երևան, 1976 թ., ռուսերեն), «Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիքորոշումը (1975-1982 թթ.)» և այլն:

Դոկտոր Ն. Հովհաննիսյանի կարևոր նորամուծություններից մեկն այն է, որ նա կարողացավ միջարաբական հարաբերությունները դիտարկել որպես միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ուսումնասիրության առանձին և ինքնուրույն բնագավառ: Նա, իր աշակերտների հետ միասին, առաջին անգամ սկսեց ուսումնասիրել այդ նոր և բարդ հիմնախնդիրը, որի արդյունքը եղավ նրա թեմատիկ առումով եզակի մենագրությունը՝ «Իրաքի Հանրապետության հարաբերությունները Արաբական Արևելքի երկրների հետ» (Երևան, 1985 թ., ռուսերեն):

Հայ ականավոր արևելագետը լուրջ ներդրում է ունեցել իսլամի բումի և ակտիվացման և դրա պատճառների բացահայտման, «քաղաքական իսլամի» հայեցակարգի մշակման, մասնավորապես՝ «Իսլամի քաղաքականացման և քաղաքականության իսլամացման» հայեցակարգի մշակման գործում, որն իր արտացոլումն է գտել «Իսլամը արդի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների քաղաքական կյանքում» մենագրության մեջ (հեղինակային կոլեկտիվ՝ պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Երևան, 1986 թ. ռուսերեն): Հաշվի առնելով նրա ծառայություններն իսլամագիտության բնագավառում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը 1985 թ. Ն. Հովհաննիսյանին նշանակեց Հայաստանում իսլամագիտական ուսումնասիրությունների համակարգող:

Հարկ է ընդգծել Ն. Հովհաննիսյանի լուրջ ներդրումն արաբական երկրների դերի բացահայտման գործում Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջացման մեջ, որը սովորաբար անտեսվում է շատ հեղինակների կողմից: Դոկտոր Ն. Հովհաննիսյանի այդ նոր հայեցակարգային մոտեցումն իր արտացոլումը գտավ նրա արժեքավոր, իր տեսակի մեջ եզակի մենագրությունում՝ «Իմպերիալիստական տերությունների քաղաքականությունը Արաբական Արևելքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին» (Երևան, 1980 թ., ռուսերեն), որը ճանաչվեց և աջակցության արժանացավ մի շարք ականավոր մասնագետների կողմից, այդ թվում՝ իրաքցի պատմաբան Աբու Ղարիբի, ռուս արևելագետ Վ. Գուսարովի և այլոց կողմից: Նշված մենագրությունը լայնորեն լուսաբանվեց և բարձր գնահատանքի արժանացավ նաև տարբեր գիտական ամսագրերի կողմից:

Ն. Հովհաննիսյանի ուսումնասիրությունների մեջ իր նշանակությամբ բացառիկ տեղ է գրավում նրա «Արաբական երկրների պատմությունը (VII դ.-2005 թ.)» մեծարժեք քառահատոր աշխատությունը: Դա տիտանական աշխատանքի արդյունք է, մի ուսումնասիրություն, որն իր նմանը չունի անգամ արաբական պատմագրության մեջ: Մասնագետները դոկտոր Ն. Հովհաննիսյանի այդ դարակազմիկ քառահատորյակը բնութագրեցին որպես դասական ուսումնասիրություն: Հայ անվանի գիտնականի այդ ուսումնասիրությունը 2007 թ.-ին արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին, իսկ 2011 թ.-ին թարգմանվեց արաբերեն և հրատարակվեց Հալեբում՝ իսկական սենսացիա առաջացնելով իր նորարարությամբ և մասշտաբայնությամբ:  

Նրա ուսումնասիրություններում արժանի տեղ է գրավում էթնոքաղաքական բախումների, այդ թվում և Ղարաբաղյան հիմնախնդիրների լուսաբանությունը, ինչպես՝ «Ղարաբաղյան հիմնախնդիրը. Անկախության և ազատության փշե ճանապարհը» (Երևան և Վենետիկ՝ անգլերեն, Հռոմ՝ իտալերեն), ԱՄՆ-ում՝ Մերիլենդի համալսարանում հրատարակված «Էթնոքաղաքական առճակատումներն Անդրկովկասում: Նրանց արմատները և լուծումները» և այլն:

Դոկտոր Ն. Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում է մշտապես եղել Հայոց ցեղասպանության հայեցակարգային հիմնախնդիրների ուսումնասիրությունը, որին նվիրված է նրա հետազոտությունների մի ամբողջ շարքը: Այդ առումով բացառիկ նշանակություն ունի նրա «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը որպես ամենագենոցիդային գենոցիդ. Աշխարհի տասը լեզուներով` անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, հունգարերեն, ճապոներեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն», բազմապլանային հետազոտությունը, որին պետք է ավելացնել նաև կորեերեն և ռումիներեն լեզուներով հրատարակությունները՝ համապատասխանաբար Հարավային Կորեայում և Ռումինիայում: Դա հիմնարար, իր նախադեպը չունեցող ուսումնասիրություն է, որն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Առաջին կարգի դիպլոմի: Նա հատուկ անդրադարձել է Աբդուլ Համիդ II-ի հակահայկական քաղաքականության լուսաբանությանը, 1915 թ. հայկական Մեծ Եղեռնի պատճառներին, արաբ ժողովրդի, նրա հոգևոր և քաղաքական առաջնորդների հայանպաստ դիրքորոշմանը, տարագիր հայերին ցուցաբերած արաբների մարդասիրական վերաբերմունքին և օգնությանը: Նա առաջին հեղինակն է, որ ուսումնասիրության առարկա է դարձրել Հայոց ցեղասպանության հարցի լուսաբանությունը ժամանակակից արաբական պատմագրության մեջ, որին նվիրված մենագրությունը բացի հայերենից լույս է տեսել նաև անգլերեն և պարսկերեն լեզուներով: Նրա ջանքերի շնորհիվ միջազգային լայն տարածում է ստացել «Արմենոցիդ» եզրը՝ որպես «Հայասպանության» հոմանիշ (տես նրա «Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է», Երևան, 2010 թ., 263 էջ):

Nikolay Hovhannisyan Image 06

Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ դոկտոր Ն. Հովհաննիսյանը ակադեմիայի դիմաց, 1999 թ.

Պրո‎ֆեսոր Ն. Հովհաննիսյանի աշխարհի տարբեր երկրներում և տարբեր լեզուներով հրատարակված աշխատությունների թիվն անցնում է 540-ից, այդ թվում՝ ավելի քան 80 մենագրական ուսումնասիրություններ: Դրանք նրան բերել են միջազգային մեծ ճանաչում: Նա արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է, այդ թվում՝ Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, Մոսկվայի Ազգային անվտանգության հիմնախնդիրների գիտությունների միջազգային ակադեմիայի, Գերմանիայի Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (Մոսկվա), Սիրիայի արաբական գիտության պատմության ընկերության, ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական ընկերության, Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի և այլն: Բրիտանական ակադեմիայի հրավերով նա 1989 թ. գիտական ուսումնասիրություններ է իրականացրել Լոնդոնի, Օքսֆորդի և Էդինբուրգի համալսարաններում, շահելով Ֆուլբրայթի մրցանակ, 1993-1994 թթ. գիտահետազոտական աաշխատանքներ է տարել ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, իսկ 1995 թ.՝ Մերիլենդի համալսարանում, հետագայում նաև Լիբանանի, Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի գիտական կենտրոններում:

Nikolay Hovhannisyan Image 04

Հայ-Ատլանյան ասոցիացիայի նախագահ, դոկտոր Ն. Հովհաննիսյանը Բրիտանական Պառլամենտի մոտ, 2002 թ. 

Նրա գիտական ղեկավարությամբ մոտ 50 պատմաբաններ պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, այդ թվում՝ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և արտասահմանյան այլ երկրներից: Նա պատրաստել է արաբագետների մի ամբողջ սերունդ:

Կառավարական պաշտոնական պատվիրակությունների կազմում այցելել է Սիրիա, Լիբանան, Իրաք, Հորդանան, Լիբիա, Հնդկաստան, Չինաստան և այլ երկրներ, մասնակցել Իրաքի պրեզիդենտ Ահմադ Հասան ալ-Բաքրի, Սիրիայի պրեզիդենտ Հաֆիզ Ասադի, Լիբանանի պրեզիդենտ Սուլեյման Ֆրանժիեի և վարչապետ Ռաշիդ Սոլհի, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Յասիր Արաֆաթի, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար և Հեղափոխական խորհրդի նախագահ, այաթոլլահ Խոմեյնիի հատուկ ներկայացուցիչ Մուստաֆա Չամրանի և այլ երկրների բարձրաստիճան պետական այրերի հետ բանակցություններին:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ն. Հովհաննիսյանի հանդիպումները և բանակցությունները Թուրքիայի տարբեր ղեկավար գործիչների հետ: 1996 թ. մարտին Անթալիա քաղաքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կազմակերպած միջազգային համաժողովում, նվիրված «Ռուսաստանը և ԱՊՀ-ի երկրները» թեմային, նա պաշտոնապես  ներկայացրել է Հայաստանը և այդ կարգավիճակով զրույցներ ունեցել Թուրքիայի պրեզիդենտ Սուլեյման Դեմիրելի գլխավոր խորհրդական գեներալ Չաքրի հետ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների և նրանց հեռանկարների վերաբերյալ, նախկին արտաքին գործերի նախարար Հալեֆօղլուի հետ, որը համառորեն փորձում էր իմանալ հայ գիտնականից, որ «եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ո՞րն է լինելու հայերի հաջորդ քայլը»: Առանձնապես պետք է ընդգծել նրա հանդիպումները Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նորաստեղծ Կովկասի դեպարտամենտի ղեկավարի հետ, որի ընթացքում վերջինս Ն.  Հովհաննիսյանին բառացիորեն ասել է հետևյալը. «Թուրքիան գտնում է, որ Կովկասում միակ կայացած պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունն է»: Դոկտոր Ն. Հովհաննիյանը, որպես Հայ ատլանտյան ասոցիացիայի նախագահ, 2000-ականների սկզբներին, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր թուրքական գործընկերոջ, Թուրքիայի ատլանտյան ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ, Թուրքիայի արտաքին գործերի, ապա պաշտպանության նախկին նախարար Հալուկ Բայուլքենի հետ Լոնդոնում, Հռոմում, Աթենքում, Ստամբուլում, որի ընթացքում նրանց քննարկման մշտական հարցերից մեկը եղել է Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև  հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման խնդիրները:

Ն. Հովհաննիսյանը կատարել է հասարակական մեծ ծավալի աշխատանքներ՝ եղել է Սովետա-արաբական բարեկամության և մշակութային կապերի Ասոցիացիայի փոխպրեզիդենտ, Ասիայի և Աֆրիկայի Համերաշխության Խորհրդային Կոմիտեի և նրա Վարչության անդամ, Հայ-արաբական բարեկամության ընկերության նախագահ, «ԽՍՀՄ-Իրաք» բարեկամության ընկերության փոխպրեզիդենտ, «ԽՍՀՄ-Լիբանան», «ԽՍՀՄ-ԵԺԴՀ» բարեկամության ընկերությունների վարչությունների անդամ և այլն: Նա բախումնաբանությունների լուծման Հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է, Հայ Ատլանտյան ասոցիացիայի Նախագահը, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ: 

Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում և ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի Մասնագիտական Խորհուրդների անդամ է:

Պարգևատրված է Մովսես Խորենացու, ՀՀ Պաշտպանության նախարարության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» և «Հայկական զինված ուժեր. 1992-2012», «Բարեկամության բնագավառում ներդրման համար» (Մոսկվա) մեդալներով, ՀՀ Կառավարության «Հայոց Մեծ Եղեռն» ոսկեզօծ մեդալով, Ֆրիտյոֆ Նանսեն հուշամեդալով, ԼՂՀ «Ղարաբաղյան Շարժում» մեդալով, ՀՀ ԳԱԱ Գովեստագրով, ՀՀ Ազգային Ժողովի Նախագահի Պատվոգրով, «Հայաստան-Եգիպտոս. Դիվանագիտական հարաբերություններ. 15 տարի. Բարեկամություն և Համագործակցություն» մեդալով:

Քեմբրիջի (Անգլիա) Միջազգային Կենսագրական Կենտրոնը հայ մեծանուն գիտնականին 2004 թ. հռչակել է «Աշխարհի առաջատար գիտնական», 2005-ին՝ ճանաչել «XXI դարի ականավոր գիտնական», իսկ 2009 թվականին՝ ներառել «100 ամենաբարձրակարգ (top) գիտնականների» ցանկում:

***

БИОГРАФИЯ

Doctor Nikolay Hovhannisyan PhotoНиколай  Оганесян  родился в 1930 г., в городе Ленинакане. В 1953 г. окончил факультет международных отношений, а в 1956 г. аспирантуру Ереванского государственного университеа. Историк востоковед-арабист, международник. Доктор исторических наук (1968 г.), профессор (1972 г.), Заслуженный деятель науки (2003 г.), член-корреспондент Национальной академии наук Армении (2006 г.). Один из основателей и руководителей Института востоковедения НАН Армении и современного армянского востковедения. В 1995-2006 гг. был директором Института востоковедения. В те тяжелые годы и неблагополчные для науки времена, доктор Н. Оганесян, проявив большие научно-организаторские способности, сумел сохранить генофонд армянских востоковедов. Он также основатель и признанный лидер армянской арабистской школы и более сорока лет (1962-2002) руководил  им же основанный Отдел Арабских стран. В мае 2003 г . приказом президента Академии наук Армении на него были возложены обязанности заместителя академика-секретаря Национальной Академи наук. По инициативе Н. Оганесяна и его усилиями были созданы Отдел стран Восточной Азии и Отдел международных и региональных отношений на Ближнем и Среднем Востоке  Института востоковедения.  Он также  сыграл большую роль в создании Центра армянских исследований  в Каирском университете.  

Профессир Н. Оганесян с 2006 г. является советником  директора Института востоковедения и Заведующим Отделом международных и региональных отношений на Ближнем и Среднем Востоке, а с 2007 г. также советником начальника Института национальных стратегических исследований им. Д. Kанаяна Министерства обороны Республики Армения.

Доктор Н. Оганесян внес весомый вклад  в развитии мировой арабистики. В течение десятилетий в центре научных интересов крупного армянского востоковеда-арабиста были изучение таких ключевых проблем, как история Арабских стран и народов Ближнего и Среднего Востока, история возникновения ислама и Арабского халифата, их роль в мировой политике, международные и региональные  отношения  на Ближнем и Среднем Востоке, армяно-арабские отношения, в том числе межгосударственные отношения на различных этапах исторического развития. Он одним из первых  приступил к изучению национально-освободительного движения в арабских странах и образования независимых арабских государств в XIX-XX вв., посвятив этой важной проблеме семь томов, которые дали серьезный толчок к широкому изучению этой актуальной проблемы в различных странах мира. Среди его трудов такие ценные исследования, как “Национально-освободительная борьба в Ливане” (Ереван, 1967., на армянском яз.; Бейрут, 1974., на арабском яз.), “Образование независимой Сирийской республики” (Москва, 1968, на русском яз.), “Национально-освободительное движение в Ираке (1918-1968 гг.)” (Ереван, 1976, на русском яз.), “Ливанский кризис и  позиция армянской общины Ливана (1975-1982)” (Ераван, 1982, на арм. яз.) и т.д. Заслугой доктора Н. Оганесяна является выделение межарабских отношений в отдельную, самостоятельныю область изучения международных отношений и дипломатии. И он со своими учениками впервые стали изучать эту сложную проблему, результатом которого было уникальное по своей тематике монография Н.Оганесяна –  “Отношения Иракской республики со странами Арабского Востокам” (Ереван, 1985, на русск. яз.) и т.д.

Видный армянский востоковед внес свою достойную лепту в раскрытии причин исламского бума и активизации ислама, в разработке концепции “политического ислама”, в частности концепции “Исламизация политики и полотизация  ислама”, что нашло свое воплащение в ряде трудах Н. Оганесяна, как “О некоторых последствиях активизации ислама” (Современный ислам: Проблемы политики и идеологии, вып. 4, часть III, Москва, 1988, на русском яз.), в коллективной монографии – “Ислам в политической жизни стран современного Ближнего и Среднего Востока” (Коллектив авторов под руководством проф. Н. Оганесяна, Ереван, 1986, на русском яз.). Учитывая его ззслуги в области исламоведения, Институт востоковедения Академии наук СССР назначил Н. Оганесяна координатором исламоведческих  исследований  в Армении.  

Н. Оганесян внес серьезный вклад в раскрытии места и роли Арабского Востока в возникновении Второй мировой войны, что обычно игнорировалось некоторыми западными авторами. Этот новый подход Н. Оганесяна, который  нашел отражение в его уникальной монографии “Политика империалистичеких держав на Арабском Востоке в годы Второй мирояой войны” (Ереван, 1980, на русском яз.) был признан и поддержан арабскими и другими историками, как иракского автора Абу Гариба, русского востоковеда В. Гусарова и других.   

Среди исследований видного арабиста исключительное значение имеет его фундаментальная работа, четырехтомник “История Арабских стран (VII век-2005 гг)”. Этот титанический труд, не имеющий своего аналога даже у арабов. Специалисты этот труд доктора Н. Оганесяна сразу квалифицировали как классичекое исследование. И этот классическое исследование крупного армянского ученого в 2007 г. удостоилось премии Президента Республики Армения, а в 2011 г. был переведено на арабский и издан на арабском языке в Алеппо, вызвав настоящую сенсацию своей новизной и масштабным охватом рассматрываемых проблем.

В  исследованиях Н. Оганесяна свое достойное место занимает освещение этнополитических конфликтов, в том числе и проблемы  Карабахского конфликта. Этой проблеме посвящены его пять монографий,  изданных на русском, английском и итальянском яьыках – в Армении, США, Италии, в том числе “Карабахская проблема. Тернистый путь свободы и независимости (Ереван и Венеция на английском, Рим – на итальянском, презентация которой состоялась  в Междунарной дипломатической академии в Риме, в 2011 г.), “Этнополитические конфликты  в Закавказье: Их истоки и пути решения” (Мерилендский университет, США). и т.д. При создании этих работ, автор встречался и и имел полезные беседы с министром обороны США Перри, государственным секретарем СЩА Джеймсом Бейкером в Центре Вудро Вильсона (Вашингтон) со специальным представителем США по вопросам урегулирования карабахской проблемы Мареской  и т.д.

В центре научных интересов доктора Н. Оганесяна всегда ноходилось исследование концептуальных проблем  Армянского геноцида. Этой проблеме он посвятил около 50 работ – монографии и  научные статьи. С этой точки зрения исключительное значение имеет его оригинальный и многоплановый ценный труд “Армянский геноцид. Арменоцид-самый геноцидальный геноцид. На десяти языках мира: на английском, французском, немецком, русском, турецком, венгерском, японском, армянском, арабском, персидском”. К этому надо добавить также издание этого фундаментального исследования на корейском и румынском языках, соответственно в Южной Корее и Румынии. Эта беспрецедентная и уникальная работа удостоилась в 2010 г. Диплома Первой степени Министерства культуры Армении. Благодаря усилиям Н. Оганесяна широкое  распоространение получил термин “Арменоцид” (См. его. монографию “Арменоцид-признанный геноцид”, Ереван, 2010 г.). А общее число опубликованных трудов доктора Н. Оганесяна достигает около 540, из коих монографий – 80.

Доктор Н. Оганесян выполнял совместные научные работы со своими зарубежными коллегами: в 1985.г. он по приглашению Министерства Высшего образования Сирии проводил научную работу в университетах Дамаска и Алеппо, в 1989 г. по приглашению Британской академии-в университетах Лондона, Оксфорда, Эдинбурга и в Королевсом институте международных отношений (Чатам Хауз). Победив на конкурсе Фулбрайта, в 1993-1994 гг., прославленный армянский ученый, работал в университете Джорджа Вашингтона, в 1995 г. в Мерилендском университете (США), а также в Институте Публичной политики Джеймса Бейкера  университета Райса, Хьюстон, Техас (США). 

Исследования доктора Н. Оганесяна, издание многочисленных его трудов на иностранных языках в различных странах мира – в Великобритании, США, Германии, Италии, России, Турции, Венгрии, Японии, Персии, Ливане, Египте, Сирии и т.д., принесли ему широкое международное признание как одного из выдающегося  современного крупного  ученого востоковеда-арабиста и международника. Выражением этого феномена является избрание доктора Н. Оганесяна членом многочисленных зарубежных академий наук, научных обществ и асоциациий. Он член академии наук Нью Йорка, Международной академии наук “Арарат” (Париж), Международной академии наук по проблемам национальной безопасности (Москва), Общеармянской академии наук по проблемам национальной безопасности (Ереван), Международной академии наук о природе и обществе (Германия), Международной академии о духовном единстве народов мира (Москва), является членом Сирийского общества истории арабской науки, Национального географического общества (США), Международной ассоциации геноцидологов и т.д.

Под его научным руководством около 50 ученых защитили кандидатские и докторские диссератации, в том числе из Ливана, Сирии, Египта, Иордании, Ирана, Грузии, России и других стран. Он подготовил целое поколение  арабистов и востоковедов.

Доктор Н. Оганесян, как международно признанный крупный ученый востоковед, в составе правительственных делегаций  посещал в Ливан, Ирак, Сирию, Ливию, Иорданию. Индию, Китай, Кувейт и другие страны, принимал участие в переговорах с президентом Ирака Ахмадом Хасаном Бакром, президентом Сирии Хафизом Асадом, президентом Ливана Сулейманом Франжие и премьер-министром Рашидом Сольхом, председателем Организации освобождения Палестины Ясиром Арафатом, с министром обороны, председателем Революционного Совета Исламской Республики Ирана, специальным представителем духовного лидера ИРИ аяатоллы Хомейни Мустафой Чамраном и другими выскопоставленными лидерами различных государств. Он член армянской части совместной межправительственной организации  Египетской Арабской Республики и Республики Армения.

Н. Оганесян не только крупный ученый, но и видный общественный деятель. Он был вице-президентом Советско-арабской ассоциации дружбы и культурных связей, с арабскими странами, членом Советского комитета солидарности стран Азии и Африки и его Правления, вице-президентом общества дружбы “СССР-Ирак”, членом правлений обществ дружбы “СССР-Ливан” и “СССР-НДРЙ”, Президентом Армянского общества дружбы и культурных связей с арабскими странами, вице-президентом Армянского комитета защиты мира. Он основатель-директор Центра решения конфликтов Армении, Президент Армянской Атлантической ассоциации, член Ассоциации политической науки Армении и ее Совета.

Профессор Н. Оганесян член специализированных ученых советов по защите докторских диссертаций Высшей Аттестационной Комиссии Армении, действующих в Институте  востоковедения НАН Армении и в Институте национальных стратегических исследований им Д. Канаяна Министерства обороны Республики Армения.

Награжден Почетной Грамотой Академии наук Армении,  медалями: “Мовсес Хоренаци”, “Вазген Саркисян”, “Армянские вооруженные силы. 1992-2012”, “За вклад в дружбу” (ССОД, Москва), Позолоченной медалью “Геноцид армян” Правительства Армении, “Памятной медалью Фритьеф Нансен”, Почетной грамотой Председателя Национальной Ассамблеи Армении и т.д., медалью “Карабахское движение” (НКР), “Армениая-Египет. 15 лет Дипломатических отношений. Дружба и Содрутничество”.

Международный  научный биографический центр Кембриджа в 2004 г. признал его “Выдающимся ученым  XXI века”, в 2005 г. – “Ведущим ученым мира”, а в 2009г.  он был включен в список “100 выскоклассных (top)  ученых мира”.

***

BIOGRAPHY

cropped-n-hovhannisyan_01.jpgNikolay Hovhannisyan was born in 1930 in Leninakan. Doctor of History (1968), Professor (1972), Honoured Scientist (2003), Correspondent Member of National Academy of Sciences of Armenia (2006). One of the founders and leaders  of the Institute of Oriental Studies  NAS Armenia, head of the Department of the Arab countries (1960-2002), founder of the Armenian  Arabic school. In 1984-1994 he was deputy director and in 1995-2006- director of the Institute of Oriental Studies NAS Armenia. In May 2003, according to the the decree of the President of the Academy of Sciences, doctor N. Hovhannisyan was appointed deputy Academician – Secretary of NAS Armenia. By his initiation and efforts there were established  Department of the Eastern-Asian studies  and the Department of the study of International and Regional Relations in the  Middle East. He played an active role in organization of the Center for Armenian Studies in the Cairo University.

Professor N. Hovhannisya  since 2006  is the adviser of  the director of the Institute of the Oriental Studies and the Head of the Department of International and Regional Relations in the the Middle East, since 2007 also adviser of the Head of Drastamat  Kanayan Institute for National Strategic Studies , Ministry of Defense, Republic of Armenia. 

Professor N. Hovhannisyan contributed much in development of world Arabic studies. For a long period in the center of his scientific interests were such conceptual problems as the study of  History of Arab countries and peoples of the Middle East, National-Liberation Movements and Formation of independent Arab states, International, Regional and Inter-Arab relations, Political Islam, Ethnopolitical conflicts and the Nagorno-Karabakh problem, the Armenian genocide, Armenian-Arab relations. He was one of the first scientists who undertook the study of national-liberation movements in the Arab East, devoting seven volumes to that problem. Among them “National-Liberation Struggle in Lebanon”(Yerevan, 1967, in Armenian; Beirut, 1974, in Arabic), “Formation of the Syrian Independent Republic” (Moscow, 1968, in Russian), “National-Liberation Movement in Iraq (1918-1958)”, (Yerevan, 1976, in Russian), “The Lebanese Crisis and the Position of the Armenian Community of Lebanon (1975-1982)” (Yerevan, 1982, in Armenian).

Due to his services to the Arab science, the study of  inter-arab relations turned into an independent field of study of International relations. The result of it was his valuable monograph “Relations of the Iraqi Republic with the countries of the Arab East” (Yerevan, 1985, in Russian) and many other publications.

It is deserved  specially to mention the Doctor N. Hovhannisyan’s contribution in revealing of causes of contemporary activisation of Islam and working out of the essence of “political Islam”, in particular,  the essence of “Politisation of Islam and Islamisation of Policy”. This new approach was  reflected  in the collective monograph “Islam in political life of  the countries of the contemporary Middle East” (Yerevan, 1986, in Russian), prepared by the Armenian orientalists under the guidence of N. Hovhannisyan. Taking into account the N. Hovhannisyan’s contributions in the field of Islamic studies, he, by the decision of the Institute of Oriental  Studies of Academy of Sciences of the USSR, was appointed as coordinator of the Islamic studies in Armenia.

N. Hovhannisyan paid great attention at the study of main problems of the Second world war, including at the role of the Arab countries in origin of that war, a problem that usually was ignored by certain researchers. He came to the conclusion that the role of the Arab East was baselessly either minimised or ignored. These problems and new approach was reviewed by the outstanding Armenian arabist in his unique monographic study “The Policy of the Imperialistic Powers in the Arab East in the Second World War (1939-1945)” (Yerevan, 1980, in Russian). The N. Hovhannisyan’s new conception was recognized and supported many researchers, among them by the Iraqi historian Abu Gharib, Russian historian W. Gusarov and many others.

Among the monographic studies  of  N. Hovhannisyan  on Arab history of unique significance is his “History of Arab countries (VII century-2007)”, four volumes, (Yerevan, 2003-3007, in Armenian), a fundamental research study, result of a titanic work, which has not its analogs, even in Arab historiography. The specialists had qualified it as an classical study. It was awarded in 2007 Prize of the President of the Republic of Armenia In 2011 it was translated into Arabic and published in Haleb, arousing a real sensation.

Another importan field of studies for N. Hovhannisyan  are ethnopolitical conflicts, including the Karabakh problem. He devoted to the study of that very keen question five volumes, published in Russian, English and Italian in Armenia, USA, Italy. Among them: “The Karabakh Problem. The Thorny Road to Freedom and Independence” (In Yerevan and Venice in English, Rome, 2011, in Italian, the presentation of which took place in Rome, in Italian International Diplomatic Academy, 2011);  “Ethnopolitical  Conflicts in Transcaucasus: Their Roots and Solutions” Marylend University ( USA, 1997). 

In the center of the scientific interests of N. Hovhannisyan always were the different and actual problems of the Armenian Genocide. On those problems the Armenian scientist had published about 50 monographs and scientific articles in Armenia, Lebanon, Egypt, Syria. Among them we have to underline his unique, original and unprecedented monographic study “The Armenian Genocide-Armenocide. The Most Genocidal Genocide. In Ten Languages of the World: in English, French, Germany, Russian, Turkish, Japanese Hungarian, Armenian, Arabic, Persian”, later also in Korean and Romanian.  It was awarded in 2010  Diploma of the First Degree of the Ministry of Culture, Republic of Armenia, and so on. Due to this efforts largely was used a new term-“Armenocide” as a synonym to term “genocide” in case of the Armenian Genocide.

Doctor N. Hovhannisyan carried out studies together with the foreign partners. In 1985 he was invited by the Ministry of High Education of Syria and worked in the Universities of Damascus and Haleb, in 1989 by the invitation of the British Academy he studied the British foreign policy in the Middle East in the Universities of London, Oxford and Edinburgh and in the Royal Institute of International Relations (Chatham House), in 1993-1994 as a Fulbright fellow he worked in the George Washington University, Washington D.C., studying the USA policy in the Arab East, in 1995 in the Maryland University (USA), as well as  in the Institute of  the Public Policy after James Baker III, Rice University,Huston,  Texas, USA, etc.

The studies of doctor N. Hovhannisyan, the publication of his works in many languages in different countries of world: in England, USA, Germany, Russia, Italy, Turkey, Hungary, Japan, South Korea, Iran, Romania, Lebanon, Syria, Egypt etc., had brought him very wide fame as one of the outstanding contemporary scientist-arabists, specialist on International relations. And reflection of that phenomenon was his election as a member of several foreign Academies of Sciences and scientific societies: New York Academy of Sciences, “Ararat” International Academy of Sciences (Paris), International Academy of Sciences of National Security Problems (Moscow), Panarmenian Academy of Sciences of National Security Problems (Yerevan), International Academy of Sciences of Nature and Society (Germany), International Academy of Soul Unity of Peoples of the World (Moscow), as well as Syrian Society of the History of Arab Sciences, USA National Geographic Society, International Association of Genocide Scholars, Political Science Association of Armenia, and so on.

Doctor N. Hovhannisyan, as a famous scientist-orientalist was included in many official governmental delegations and  visited Lebanon, Syria, Iraq, Egypt, Libya, Jordan, Kuwait, India, China and other countries and took part in negotiations with the President of Iraq Ahmad Hasan al-Baqr, President of Syria Hafiz Asad, President of Lebanon Suleiman  Franjie and prime-minister Rashid Solh, Chairman  of the Palestine Liberation Organization Yasir Arafat, Minister of Defense and Chairman of the Revolution Council of Islamic Republic of Iran, special envoy of Imam Khomeini  Mustafa Chamran and leaders of other states.

He is a member of the Armenian part of Intergovernmental Commission of the Arab Republic of Egypt and the Armenian Republic, the Founder-Director of the Conflict Resolution Center of Armenia, President of the Armenian Atlantic Association. He was Vice-president of the Soviet-Arab Association of Friendship, Vice-president of society “USSR-Iraq”, member of Boards of societies “USSR-Lebanon”, “USSR-Yemen”, the President of the Armenian Society of Friendship and Cultural relations with Arab Countries, Vice-President of the Armenian Peace Committee,  etc.

Awarded Honorary Diploma of Academy of Sciences of Armenia, Movses Khorenatsi medal, “Vazgen Sarkisyan” and  “Armenian Armed Forces. 2002-2012” medals of Ministry of Defense of Armenia, “The Armenian Genocide” medal by the Government of Republic of Armenia, “Fridjof Nansen Memorial Medal”, “The Karabakh Movement Medal” (NKR), medal “Armenia-Egypt. Diplomatic Relations. 15 Years. Friendship and Cooperation”, etc.

Тhе International Biographic Center, Cambridge, England, rеcognized Doctor N. Hovhannisyan “The Leading Scientist.  2005”, “Outstanding Scientist” (2008/2009) and included him in the list “Top 100 Scientists” (2009).

Advertisements

Այցելություններ աշխարհից

Free counters!

Այցելությունների քանակ

  • 15,689 այցելություն