Նիկոլայ Հովհաննիսյան

Home » Գրքեր » Նիկոլայ Հովհաննիսյան. Արքայից Արքա Տիգրան Մեծը և Հայկական կայսրությունը արաբական արդի պատմագիտության գնահատմամբ

Նիկոլայ Հովհաննիսյան. Արքայից Արքա Տիգրան Մեծը և Հայկական կայսրությունը արաբական արդի պատմագիտության գնահատմամբ

Nikolay Hovhannisyan Book Cover

2012 թ.-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Գիտական խորհրդի որոշմամբ Երևանում հրատարակվեց դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Արքայից Արքա Տիգրան Մեծը և Հայկական կայսրությունը արաբական արդի պատմագիտության գնահատմամբ» գիրքը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (Խմբագիր՝ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մելքոնյան, Երևան, 2012, ISBN 978-9939-68-044-6):

Ցարդ Տիգրանի Մեծի (մ.թ.ա. 95-55 թթ) գործունեությունը համաշխարհային պատմագրության մեջ լուսաբանվել է հիմնականում անտիկ շրջանի հունա-հռոմեական աղբյուրների և նոր ու նորագույն շրջանի արևմտյան հետազոտողների ուսումնասիրությունների հիման վրա: Հետազոտողների տեսադաշտից դուրս են մնացել այլ աղբյուրներ, այդ թվում և արաբական:

Սույն աշխատությունն առաջին փորձն է արաբական արդի հետազոտողների ուսումնասիրությունների հիման վրա լուսաբանել Հայոց Արքայից արքա Տիգրան Մեծի գործունեությունը և նրա հիմնած Հայոց կայսրության պատմական դերակատարումը, որի միջուկը հիմնականում կազմել են արաբական երկրները: Նրանում` համակարգված կերպով և քննական վերլուծության մեթոդաբանությամբ գիտական շրջանառության մեջ են դրվում արդի արաբ պատմաբանների, միջազգային հարաբերությունների մասնագետների, իրավագետների և աշխարհագրագետների կարծիքներն ու հայեցակարգային տեսակետները, ինչպես նաև նրանց գնահատականները քննարկվող հիմնախնդրի նկատմամաբ, ինչը կնպաստի ավելի խորն ուսումնասիրելու և հստակ պատկերացում կազմելու այն առանձնահատուկ և կարևոր դերակատարման մասին, որ ունեցել է Տիգրան Մեծը պատմական վերին աստիճանի մի այնպիսի բարդ ժամանակահատվածում, ինչպիսին եղել են նրա գահակալման տարիները:

Արաբ արդի հեղինակների աշխատությունները նոր վկայություն են նաև այն մեծ հետաքրքրության մասին, որը դրսևորում են օտար ուսումնասիրողները Տիգրան Երկրորդի և Հայոց կայսրության հանդեպ:

Tigran Mets

Այցելություններ աշխարհից

Free counters!

Այցելությունների քանակ

  • 21,718 այցելություն