Նիկոլայ Հովհաննիսյան

Home » Գրքեր » Գրքի վերահրատարակում՝ Ռումինիայում

Գրքի վերահրատարակում՝ Ռումինիայում

Nikolay Hovhannisyan

Դեռևս 2012թ. ռումիներեն լեզվով Բուխարեստում հրատարակվեց պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը (Nikolay Hivhannisyan, Genocidul Armean, Ediitura ARARAT, Bucuresti, 2012, 212 p.), մոտ հազար օրինակ տպաքանակով, որը թարգմանել էին Թագուհի և Մադլեն Գարագաշյան քույրերը:

Մադլեն Գարագաշյանը 2014 թվականի դեկտեմբերի 31-ին էլեկտրոնային փոստով հայ գիտնականին հայտնեց, որ պատրաստվում են վերահրատարակել նրա աշխատությունը, քանի որ նախորդ հրատարակությունը սպառվել է ամբողջությամբ: Ահա այդ նամակի տեքստը. «Հարգելի Պրոֆեսոր Հովհաննիսյան. Վերջերս Ձեր գրքի թիրաժը վերջանալով, Հունվարի 1-են հետո, նոր թիրաժ մը պիտի տպվի և առիթեն օգտվեցա որպեսզի հավելումներ ընեմ Ցեղասպանությունը ճանչցող երկրներու և կազմակերպություններու անունները կցեմ: Ամենայն բարիք: Մադլեն Գարագաշյան»:

children

Նշենք, որ գրքի Ծանոթագրություն-Առաջաբանում թարգմանիչները նշել են, որ Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց Ցեղասպանություն-Արմենոցիդ: Ամենացեղասպան ցեղասպանությունը» աշխատությունը հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, հայերեն, արաբերեն պարսկերեն, ապա նաև կորեերեն լեզուներով: Ռումիներենը գրքի թարգմանության արտասահմանյան 12-րդ լեզուն է:

179.-Genocide-commemoration-event-in-Romania-25.04.2014

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Հավելենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում ամեն տարի անց են կացվում Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում: Այս համատեքստում դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանի մեծարժեք այս աշխատությունը իր կարևոր լուման ունի Ռումինիայում Հայոց ցեղասպանության խնդրի հանրահռչակման, լուսաբանման և ակադեմիական բարձր մակարդակով պարզաբանման հարցերում:

Այցելություններ աշխարհից

Free counters!

Այցելությունների քանակ

  • 21,681 այցելություն